ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին զորքերի ծառայողներին այլևս չեն ուղարկի սահման. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, որ ոստիկանության ներքին զորքերին պետք է սահման ուղարկեն։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ՆԶ խնդիրների ցանկում է նաեւ «երկրի պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունները դա չէին անում, հակառակը` ՆԶ-ն օգտագործվում էր ներքաղաքական խնդիրների ու հատկապես` հանրահավաքները ճնշելու համար:

2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ փոխվում է, ոստիկանությունը ոչ թե պետք է իշխանություններին պաշտպանող եւ ներքաղաքական խնդիրներ լուծող մարմին լինի, այլ ծառայի երկրին ու հասարակությանը, եւ խրոխտ քայլ արեց` ինքն էլ անձամբ ոստիկանների առաջին հերթափոխին հանդիսավոր արարողությամբ ճանապարհեց դեպի սահման։ 18-ի սեպտեմբերից սկսած՝ 15- օրյա հերթափոխով ոստիկանները սահման էին պահում։

Տեղեկացանք, որ ամիսներ առաջ այդ որոշումը հետողորմյա է արվել, ներքին զորքերի ծառայողներին այլեւս սահման չեն ուղարկում, հասկանալի է, որ Հայաստանից Արցախ նույնիսկ զինվորներ չեն ուղարկվում, բայց պատերազմից հետո նույն ՆԶ ծառայողները շարունակում էին ինչ-որ պարբերականությամբ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնել։ Հիմա վերջնականապես դա դադարեցվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular