ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորյանը կալանքի տակ էր քաղաքական գործով, ավելի կոնկրետ՝ Հայաստանի իշխանություններին քննադատելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Argumentiru.com-ը գրում է, որ Երևանում տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հանկարծամահ է եղել «Քաղաքի լույսերը» և «Բժիշկ Տիրսա» հեռուստասերիալների պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են նրան փրկել, սակայն ջանքերն ապարդյուն են եղել։

Գրիգորյանը կալանքի տակ էր քաղաքական գործով, ավելի կոնկրետ՝ Հայաստանի իշխանություններին քննադատելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել «ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն հրահրելու» հոդվածով։ Ի թիվս այլ բաների, կինոռեժիսորը Ռուսաստանի ղեկավարության ակտիվ աջակիցն էր։

«Նրա ձերբակալության և կալանավորման հիմքերից մեկն էլ այն էր, որ նա Ռուսաստանի քաղաքացի է… Դա ուղղակիորեն արձանագրված է թե՛ քննիչի միջնորդության մեջ, թե՛ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ,- ավելի վաղ հայտարարել էր պրոդյուսերի փաստաբանը,- Արմեն Գրիգորյանի կալանքը քաղաքական և խտրական որոշում է… միանգամայն պարզ և հասկանալի է, որ քրեական օրենսգիրքը տվյալ դեպքում չի կարող կիրառվել»։

Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր։ Նա իր կարիերան սկսել էր ՈւՀԱ-ի թիմի կազմում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular