ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանի մահը և Ռուսաստանի հնարավոր արձագանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան փաստը կարող է լուրջ խնդիրներ հարուցել փաշինյանական վարչախմբի համար, հաշվի առնելով, որ մահացած ընդդիմադիր գործիչը Ռուսաստանի քաղաքացի էր։

Այս պահին կալանքի տակ է գտնվում մեկ այլ ՌԴ քաղաքացի՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը, որը ևս ենթարկվում է խոշտանգումների գործող վարչախմբի կողմից։

Մեր տեղեկություններով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկ ամիս առաջ Երևանում կայացած հանդիպումներում բարձրացրել է Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու հարցերը թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներում։

Իշխանությունները խոստացել են, որ կզբաղվեն այդ հարցերով, ազատ կարձակեն ՌԴ քաղաքացիներին, բայց խաբել են և շարունակել կալանքի տակ պահել Արմեն Գրիգորյանին և Միկա Բադալյանին։ Ավելին, ՌԴ քաղաքացիներից մեկը մահացավ դատարանի դահլիճում։

Այժմ Ռուսաստանի դեսպանատունը, ԱԳՆ-ն սպասում են, որ երկրորդ քաղաքացու կյանքի՞ն էլ վտանգ սպառնա, նոր արձագանքեն, թե՞ ի վերջո հստակ գործողություններ ու գնահատականներ կհնչեն։

Թերևս, արձագանք կլինի, բայց ոչ հրապարակային, գործող վարչախմբին ևս մեկ դեղին քարտ ցույց կտան՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների համար։ Մինչ այդ ոչ միայն ՌԴ կամ այլ երկրների, այլև ՀՀ քաղաքացիները ևս կշարունակեն տառապել բանտերում միայն այն պատճառով, որ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել Հայաստանն աղետի տանող փաշինյանական վարչախմբի դեմ։

Դանիել Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular