ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


40 մլն եվրո. «Չելսին» նոր տրանսֆեր ունի

ՍՊՈՐՏ

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Սենեգալցի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Կուլիբալիի տրանսֆերը «Չելսիին» արժեցել է 40 միլիոն եվրո։

Կուլիբալին դարձավ «Չելսիի» երկրորդ ձեռքբերումն այս ամառ: «Կապտանռնագույնները» «Մանչեսթեր Սիթիից» գնել են նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեմ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թիմ տեղափոխվելուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular