ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուի տրանսֆերը ներառված չէ թիմի ծրագրերում. «Բավարիա»

ՍՊՈՐՏ

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի շուրջ տարածված լուրերի մասին, հայտնում է լրագրող Քերի Հոուն սոցիալական ցանցերում։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Կրիշտիանու Ռոնալդուին, նրա ձեռքբերումներին և կարիերային: Բայց նրա տրանսֆերը մեր ծրագրերի մեջ չի մտնում և պլանների մեջ չի եղել»,- ասել է Սալիհամիջիչը:

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում և չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այս փաստն ազդում է պորտուգալացու՝ անգլիական թիմում մնալու ցանկության վրա։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա հարձակվողը բազմիցս հայտարարել է, որ տիտղոսներն իր համար առաջնահերթություն են, սակայն ստեղծված իրավիճակում նա կասկածներ ունի, որ ակումբը պատրաստ է դրանք նվաճել։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի «Ալ-Կավկաբ» ակումբը հերքել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին տարեկան 125 միլիոն եվրո առաջարկելու մասին լուրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular