ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել․ կան զոհեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, զոհվել է չորս մարդ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։ Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Հարրի Ռիդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ բախվել է երկու օդանավ։

Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ PIPER PA-46 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է Cessna 172-ին։ Երկուսն էլ մեկ շարժիչով օդանավեր էին: Բախման հետևանքով PIPER PA-46-ն ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ Cessna-ն՝ մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ:

Միջադեպի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունն ստացել են տեղական ժամանակով ժամը 12։00-ի շրջանում։ Օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ։ Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել։

Ավելի վաղ Fox3 Now կայքը հրապարակել էր միջադեպի կադրերը, որոնցում երևում էին ինքնաթիռներից մեկի այրվող բեկորները թռիչքուղուց ոչ հեռու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular