ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Նարիշկինը ժամանելու է Երևան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը վերջին շաբաթներին դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների այցելավայր, ինչը լուրջ մտահոգությունների և եզրակացությունների տեղիք է տալիս։

Մեր տեղեկություններով, այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Պաշտոնական հաղորդագրություն բնականաբար չկա, լավագույն դեպքում կցկտուր տեղեկություններ կհրապարակվեն իշխանական խողովակներով։

Սերգեյ Նարիշկինը Երևանում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, թեպետ չի բացառվում, որ այլ հանդիպումներ էլ լինեն, սակայն ոչ հրապարակային։

Հիշեցնենք, օրերս Երևանում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, ով հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Իսկ նրա այցին նախորդել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանիի այցը։

Արամ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular