ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն տալիս դրանց։ Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման մեջ են», - ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար հավելել է, որ վերջին մի քանի տարիներին նոր թափ է հաղորդվել ՌԴ-ի և Իրանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը:

Պեսկովը նաև համեմատականներ է անցկացրել Իրանի ևՌուսաստանի միջև պատժամիջոցների մասով․«Իրանը, տևական ժամանակ լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է մեծացնել իր ժողովրդի բարեկեցությունը՝ չնայած սահմանափակումներին: Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցների»,– ասել է Պեսկովը՝ հավելելով, որ երկրի դեմ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ–ի ժամանակներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular