ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն ու նրա սպասարկուները պառակտվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի իշխանական վարչախմբում և նրա մերձավոր կուսակցություններում այս օրերին լուրջ խմորումներ են ընթանում։ Պառակտման բարձր հավանականություն կա, և պատճառը երկրում ստեղծված իրավիճակն է, ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական ուղղություններով։
 
Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագրում» ձևավորված խմբերը կամ կլանները արդեն գրեթե բացահայտ իրար սկսել են մեղադրել իշխանության դեմ սաբոտաժի մեջ։
 
Գրեթե նույն իրավիճակն է նաև իշխանական սպասարկու կուսակցություններում։ Երեկ երեկոյան իր զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել շուրջ 24 տարի «Պահպանողական» կուսակցությունը ղեկավարած Միքայել Հայրապետյանը։
 
Նա նշել է, թե այլևս չի ցանկանում պայքարել ներկուսակցական խարդավանքների մեջ և սրտաճմլիկ մի տեքստ է գրել, որ իր տեսակը պարտվել է։ Այդուհանդերձ, թեև Հայրապետյանը չի նշում, թե ո՞րն է այդ կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու պատճառը, բանն այն է, որ «Պահպանողական» կուսակցության ակտիվիստների մի մասը դեմ են, որ կուսակցությունը դառնա «Քաղաքացիական պայմանագրի» սպասարկուն և առաջնորդվի բացառապես իշխանության շահերով։
 
Կուսակցականների մի մասն էլ ընդհանրապես պահանջել է նոր համագումար անցկացնել, իսկ «Պահպանողական» կուսակցությանը պարտադրել հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ «Պահպանողական» կուսակցությանը իր դաշինքով հանդես է եկել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ի և Անդրեաս Ղուկասյանի գլխավորած կառուցողական կուսակցության հետ, իսկ դաշինքի առաջին համարը Միքայել Հայրապետյանն էր։
 
Ընտրություններից հետո թե՛ Հայրիկյանը, թե՛ Անդրեաս Ղուկասյանը գործում են առավելապես ընդդիմադիր դաշտում և չեն մասնակցում Փաշինյանի նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի հավաքներին, մինչդեռ Միքայել Հայրապետյանը այդ հավաքների ակտիվ մասնակից է, իսկ հրապարակային դաշտում պաշտպանում է Փաշինյանի ազգակործան քաղաքականությանը։
 
Լուրջ խմորումներ կան նաև մյուս կուսակցություններում, որտեղ առայժմ հաջողվում է պահպանել արտաքին շղարշը՝ ցույց չտալով, թե իբր պառակտումներ են սպասվում։ Առաջիկայում իշխանությունները վստահ են, որ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում և այդ կապակցությամբ թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, թե՛ իշխանությունը որոշել են լրջորեն պատրաստվել, մաքրել շարքերը։
 
Այս օրերին օրինակ՝ ՔՊ-ն տարբեր տեղերում կառույցներ է ձևավորում, խորհուրդներ է ընտրում և գրեթե բոլոր մասերում տեղավորում է այն մարդկանց, որոնց վրա գրեթե 100 տոկոսանոց վստահություն ունի։
 
Հարություն Սարգսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular