ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձ է արվում քավության նոխազ դարձնել քրեակատարողականին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ ՀԿ-ներ և հասարակական-քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ.

«Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը»,- ասված է հայտարարության մեջ:

Գրիգորյանի մտերիմներից ոմանք էլ պնդում են, որ որ պրոդյուսերն առողջական այնպիսի խնդիրներ չի ունեցել, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ:

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող պնդել, որ Գրիգորյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք կարող էին գլխուղեղի վայրկյանական կաթվածի պատճառ դառնալ, ոչ էլ կարող է հաստատել.

«Դա կարող են անել նրա ամենամերձավոր հարազատները՝ մայրը, կինը, եղբայրը: Բայց բազմաթիվ հարցեր կան: Մենք նայում ենք՝ քրեակատարողականի տրամադրած ամփոփաթերթում նշված է, որ նա պարբերաբար ունեցել է զարկերակային բարձր ճնշում, այլ խնդիրներ: Արմենն այդ օրը քրեակատարողականից նիստերի դահլիճ բերվել էր ժամը 11-ին՝ դատական նիստից երեքուկես ժամ առաջ: Պետք է հասկանալ՝ նրան ինչ սենյակում են պահել, այնտեղ օդափոխություն եղե՞լ է: Սրանք հարցեր են, որոնք պետք է հանգամանալից քննության ենթարկվեն: Հիմա քրեական գործ է հարուցվել՝ արդյոք քրեակատարողականի բուժքրոջ գործերը համահունչ էին: Ես հասկանում եմ, որ փորձ է արվում քավության նոխազ դարձնել քրեակատարողականին»,- նշեց Զոհրաբյանը:

Ամեն դեպքում, Զոհրաբյանը համաձայն է այն տեսակետներին, որոնք նշվում են հայտարարության մեջ.

«Այն հոդվածը, որով դատում էին Արմենին 1 տարի առաջ արած հայտարարության համար, ընդունվել է խորհրդային տարիներին և ավտոմատ կերպով փոխանցվել է նոր քրեական օրենսգիրք: Այդ հոդվածը վերաբերել է բացառապես խորհրդային 15 երկրների ազգամիջյան հարաբերություններին և չի կարող կիրառելի լինել ասենք գյումրեցիների, վարդենիսցիների կամ մեկ ուրիշ տեղի բնակիչների դեպքում: Նոր քրեական օրենսգրքում մեղադրանքը վերաորակավորելու անհրաժեշտություն կար, եթե ընդհանրապես պետք է մեղադրանք լիներ:

Եվ մենք մոռանում ենք նաև ամենակարևորը. մեր իրավական համակարգը գնում է կալանքը բացառիկ դեպքերում որպես խափանման միջոց ընտրելու տարբերակով, և Նիկոլ Փաշինյանի կորտեժի վարորդը, ով սպանեց միանգամից երկու մարդու, ազատության մեջ է, նրա խափանման միջոցը փոխված չէ: Իսկ մեկ տարի առաջ արած հայտարարության համար, որն ուղղակի անհեթեթ է և վիճելի, դատավորը կալանման սանկցիաներ է տալիս: Եթե մենք այս գործում չլինենք հետևողական, այս ռեժիմի հաջորդ զոհը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular