ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շնորհակալություն Մայր Հող». Նոյեմբերյանում տրվեց ամենամյա փառատոնի մեկնարկը (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս Նոյեբերյանում կայացավ «Շնորհակալություն Մայր Հող» փառատոնը, որի նպատակը ամենակարևոր արժեքի՝ մայր հողի վերաարժևորումն է որպես հայրենիք, մեր կենսական գոյությունը ապահովող, գեղագիտական հաճույք պարգևող բարձրագույն արժեք։

«Տոնի հիմքում ընկած է մշակույթի, բիզնեսի, տուրիզմի զարգացումը տարածաշրջանում։ Այն ունի հարուստ բովանդակություն և հաճելիի ու օգտակարի միաձուլում է։ Տոնի մասին կարող են պատմել լուսանկարները և տեսահոլովակը, իսկ ավելի լավ՝ մասնակիցները, ովքեր արդեն անհամբեր սպասում են հաջորդ տարվա փառատոնին։ Մասնակիցները փաստում են, որ փառատոնից ստացան նոր գիտելիքներ, հաճելի հիշողություններ և բարձր տրամադրություն։ Կարող եմ վստահաբար ասել, որ փառատոնի հետ կապված իմ սպասելիքները գերազանցված են»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ Կարինե Ալեքսանյանը։

Տոնի ընթացքում մասնակիցները Սրբասարում սեփական ձեռքերով ուրց հավաքելու, թերթերուկ թխելու, տարբեր վարպետաց դասերի մասնակցելու հնարավորություն ունեցան, այս ամենը՝ համեմված կիթառով, շվիով, էկոսնունդով և, իհարկե, լավ տրամադրությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փառատոնի ամենագեղեցիկ կադրերը:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular