ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…աէրոպլան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աէրոպլանի ստեղծման պատմությունը սկսվել է 10–րդ դարից։ 1003 թվականին բրիտանացի միապետ Էյլմերը բարձրացել է շենքի տանիք, արհեստական ​​թևեր կապել ձեռքերին և ոտքերին և ցած թռել: Նրա թռիչքը եղել է 201 մ և տևել 15 վայրկյան, բայց վայրէջքը դժբախտություն է բերել, քանի որ նա կոտրել է երկու ոտքը։ Այնումանեայնիվ նա նման վատ վիճակով ապրել է իր ողջ մնացած կյանքը։ Այդ հերոսական արարքի համար նա ստացել է «Թռչող միապետ» մականունը։ Ահա այսպիսի զարմանալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդը հորինել աէրոպլանը։

Դե, իսկ եթե ավելի լուրջ, ապա աէրոպլանի առաջին նախատիպը նախագծել է Լեոնարդո դա Վինչին 15-րդ դարում։ Նրա ստեղծագործության թևերը ճշգրտորեն կրկնել են թռչող մկների թևերը։ Այնումաենայնիվ այս մարդու գյուտերը մնացել են միայն նկարչության և գծագրության տեսքով:

Առաջին իրական աէրոպլանի  ստեղծման պատմությունը սկիզբ է առել 17-րդ դարի կեսերից, երբ Ջորջ Քեյլին հրատարակել է «Աէրոպլանների կառուցում» գիրքը։ Նա մանրամասն նկարագրել է ժամանակակից աէրոպլանների նախատիպերը։ Դիտարկելով թռչուններին Քեյլին կարողացել է չափել նրանց թռիչքի արագությունն ու բարձրությունը, ինչպես նաև թևերի բացվածքը։ Այդ պարամետրերը միասին հավաքելով նա ենթադրել է, որ ապագա աէրոպլանի դիզայնը փետրավոր պոչ–թիերով նավակ է, որը շարժման պտույտը փոխանցում է պոչին:

Ներկայումս վեճեր կան, թե ո՞վ է առաջինը հորինել աէրոպլանը և որտե՞ղ է դա տեղի ունեցել։ Ենթադրվում է, որ ավիացիայի պատմությունը սկսվել է 1842 թվականին, երբ Ուիլյամ Հենսոնը աէրոպլան ստեղծելու պատվեր է ստացել։ Շուտով նա ներկայացրել է իր պտուտակավոր շարժիչով մեքենան։ Նրա աշխատանքի սկզբունքը կայանում էր նրանում, որ օդային պտուտակը բարձրացնում է սարքը և ապահովում դրա շարժումը։ Ցավոք, նման կառուցվածքով սարքը չի թռել, չնայած Ուիլյամի որոշ մտքեր ներկայումս էլ օգտագործվում են ավիացիայում:

1876 ​​թվականին ռուս կոնստրուկտոր Մոժայսկին է ներկայացրել իր սեփական աերոդինամիկ սարքավորման նախագիծը, սակայն այն չի հաստատվել։ Նախագծողը ներդրել է իր սեփական խնայողությունները և սկսել փորձարկել սարքը։ Պահպանված մի քանի գրառումներից մենք գիտենք, որ «սարքը, թեև վարում էր նույն ինքը Մոժայսկին, բայց այն  օդ չէր կարողանում բարձրանալ»: Այնուամենայնիվ ռուսական կոնստրուկտորի մշակման շնորհիվ ավիացիան թևակոխել է նոր մակարդակ։ 20-րդ դարի սկզբին հայտնի գյուտարար Նիկոլայ Տելեշովը, ով գինի էր պատրաստում Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, ստեղծել է «Օդային հոսքի համակարգ» նախագիծը։ Այդ համակարգն ուներ 2 հարկ և տեղավորում էր 120 ուղևոր։ Հայրենիքում Նիկոլային արտոնագիր են տվել։ Չստանալով ճանաչում կոնստրուկտորն իր նախագիծը վերածել է «Դելտա»-ի՝ օդային ռեակտիվ պուլսացիոն շարժիչով աէրոպլանի։ Հետագայում այդ շարժիչն է դարձել ինքնաթիռների ժամանակակից ռեակտիվ շարժիչների հիմքը։

Հարցն այն է, որ ավիացիոն տեխնոլոգիաների զարգացումը եղել է համատարած, ամենուր և արագ: Ֆրանսիայում Ժան-Մարի Ֆելիքս դե Լա Կրյա դյու Տեմփլը շոգեմեքենայի հիմքով աէրոպլան է ստեղծել, բայց նրան  ինչպես Տելեշևին պակասել է փոքր բան՝ հզոր շարժիչ: ԱՄՆ-ում Հայմերը ևս փորձել է շոգեմեքենա տեղավորել աէրոպլանի վրա, բայց դա օգուտ չի տվել։ Նրա աէրոպլանը մի քանի վայրկյան օդ է բարձրացել, ապա ընկել։ Սակայն աէրոպլանների ստեղծման պատմությունն արագացրել է  մեկ գործոն, որը Առաջին համաշխարհային պատերազմն է։ Հենց Առաջին համաշխարհային պատերազմում են սկսել մասսայական օգտագործվել աէրոպլաններ և ինքնաթիռներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular