ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ից շարունակում են հեռանալ․ ովքեր են նրանք

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

NewsBook-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ շարքերը լքելու մասին համապատասխան դիմումներ են ներկայացրել երեք համայնքների ղեկավարներ:

Կայքի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական իրենց անդամատոմսերը վայր են դրել Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀԿ-ի անդամատոմսերը վայր էին դրել մի շարք պետական պաշտոնյաներ ու մեկ պատգամավոր:

Ուշագրավ է, որ այս երեք համայնքներն էլ Արարատի մարզում են: Ըստ էության` նրանց` ՀՀԿ-ն լքելու մասին դիմումները ևս Հովիկ Աբրահամյանի գործոնով են պայմանավորված:

Նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարեց ՀՀԿ-ն լքելու իր որոշման մասին: Դրան հաջորդեցին նրա թիմակիցների հրաժարականները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular