ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էր ժամանել Սերգեյ Նարիշկինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը երեկ Երևանում էր, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի հետ։

Օրեր առաջ Երևան էր ժամանել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բերնսը, որը մի շարք հանդիպումներ էր ունեցել։ Այս այցից երկու օր անց Հայաստան է շտապել Սերգեյ Նարիշկինը, որը դեսպանատանը միայն ռուսական լրատվամիջոցներին տված ասուլիսում հայտարարել է, թե իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԿՀՎ տնօրենի այցի հետ։

«Ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- հեգնել է Նարիշկինը։

Նա նաև նշել է, թե Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման դեպքում։

Երևանում Նարիշկինը քննարկել է հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը և Հայաստանի ու Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխելու համաձայն գործողությունները։

Պաշտոնական տեղեկատվությունից զատ, հարկ է նշել, որ Նարիշկինի այցը Երևան չափազանց ուշագրավ է։ Մի ամբողջ շարք փորձագետներ չեն բացառում, որ ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունները Հայաստանի տարածքում և Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ են բանակցում իրար հետ, կարևոր տեղեկություններ փոխանցում։

Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը առայժմ միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, որին վստահելի են համարում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։

Այս իրավիճակը թեև առանձնակի մեծ օգուտներ չի տալիս Հայաստանին, սակայն կարող է տալ խուսանավելու հնարավորություն և սեփական օրակարգը առաջ մղելու առիթ։

Շատերն էլ չեն բացառում, թե հարավկովկասյան տարածաշրջանում առաջիկայում լուրջ զարգացումներ են հնարավոր, որոնք դրական որևէ բան չեն կանխագուշակում Հայաստանի համար։ Ամեն դեպքում փաստը, որ աշխարհի երկու հզոր գերտերությունների ղեկավարները այցելել են Հայաստան, վկայում է՝ լուրջ իրադարձություն է խմորվում, և իշխանությունները պետք է առավելագույնս կողմնորոշվեն, զգոն ու ուշադիր կարողանան պաշտպանել Հայաստանի շահերը։ 

Հայկ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular