ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը չունի՞ որևէ ասելիք իր քաղաքացու մահվան կապակցությամբ. Գևորգ Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանի քաղաքական ենթատեքստով կալանքի և մահվան մասին ոչ մի արևմտամետ ՀԿ ձայն չի հանել/հանում, ակնկալելի էր, որովհետև Արմենը քարոզում էր Հայ-Ռուսական մերձեցումն ու համագործակցության խորացումը: Նա չէր սպասարկում արևմտյան օրակարգը և տրամաբանական է, որ արևմտյան ֆինանսավորմամբ կառույցները պետք է լռեն (որովհետև, ինչպես համոզվեցինք վերջին 4 տարիներին, չկա անաչառ պայքար հանուն մարդու իրավունքների, հանուն ազատ խոսքի և այլն): Բայց կա մի հարց, որն ինձ տանջում է և որի պատասխանը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել... Միգուցե դուք օգնե՞ք հասկանամ...

Գրիգորյան Արմենը՝ ՌԴ քաղաքացի, մահացավ հենց դատարանի դահլիճում, ինչից առաջ նա 2 ամիս կալանավորված էր... Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը չունե՞ր որևէ հայտարարություն, լոբբինգ, ազդեցության լծակ, «զանգ ընկերոջը», որպեսզի օգներ/աջակցեր իր քաղաքացուն... կամ հիմա Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը չունի՞ որևէ հայտարարություն կամ ասելիք իր քաղաքացու մահվան կապակցությամբ...

Ես դեռ խոսում եմ քաղաքացիության մակարդակով... Սակայն կարելի է նաև այլ՝ քաղաքական տեսանկյունից մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան չեզոքությունը... Չգիտեմ...
_______
Тот факт, что ни одна прозападная общественная организация не высказалась по поводу ареста с политическим подтекстом и смерти Армена Григоряна, была ожидаема, поскольку Армен способствовал армяно-российскому сближению и углублению сотрудничества. Он не обслуживал западную повестку и логично, что институты с западным финансированием должны молчать (ибо, как мы видели за последние 4 года, нет беспристрастной борьбы за права человека, за свободу слова и т.д.).

Но есть вопрос, который меня беспокоит и никак не могу найти ответ... Может вы мне поможете разобраться...

Гражданин РФ Григорян Армен скончался прямо в зале суда, чему предшествовало задержание на 2 месяца... Не было ли у посольства РФ в Армении объявления, лоббирования, рычага воздействия, "звонка к другу", чтобы помочь/поддержать своего гражданина...?

А теперь, когда Армена уже нет с нами, нет ли у посольства РФ заявления, нечего сказать по поводу смерти своего гражданина...?
Я пока говорю на уровне гражданства... Впрочем, можно интерпретировать нейтралитет Посольства РФ и с другой, политической точки зрения... Не знаю...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular