ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:  Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։

Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular