Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել է Puls 24 հեռուստաալիքը:
Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:
Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: