ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության հեռանկարները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Երկկողմ ընդգծվել է վերջին տարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումների կարևորությունը՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Դեսպանը հայտնել է իր երկրի ոլորտային կառույցի պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումներին աջակցելու հարցում:

ՊԵԿ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել՝ Հայաստանի և Լիտվայի հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular