ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Արցախը հայկական չէ, ուրեմն՝ Հայաստանի Հանրապետություն չկա. Ա. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության համաձայն՝ սեպտեմբեր ամսից  Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի՝ նշելով, որ հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

Արդյոք հնարավո՞ր չէր խուսափել այս որոշումից. հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, այս որոշումը  նորություն չէր, դա ևս մեկ անգամ արձանագրում էր, որ Հայաստանը ձեռքերն ամբողջովին լվանում է Արցախից և ընդունելով  իր կապիտուլացված կարգավիճակը՝ պատրաստ է բոլոր կետերով կատարել Ադրբեջանի  պահանջները:  Իսկ դա նշանակում է, որ Արցախը զրկվում է հայկական պաշտպանական հնարավորություններից,  և որ պետք է ինքնուրույն  ձևավորի իր պաշտպանական կարողություներըը ՝ հիմնվելով ռուսական խաղաղապահ առաքելության կողմից տրամադրվող անվտանգային երաշխիքների վրա: Այսինքն՝  ՀՀ գործոնը  Հարավային Կովկասում զրոյացվում է»,-իր խոսքում նշեց ՊՆ նախկին փոխնախարարը:

Այն հարցին, թե հնարավոր էր խուսափել  այս ամենից նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմաններում, նա պատասխանեց, որ այո, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում նման բան նշված չի եղել, որ Հայաստանը պետք է կոնտինգենտ չունենա Արցախում: 

«Դրա համար պետք էր լինել նորմալ իշխանություն՝ ոչ թե օտարերկյա դրածոներ: Նախ պետք չէր այդ համաձայնագիրը հասցնել նման կապիտուլիացիոն հայտարարության, երկրորդ՝ միջազգային հանրության և հատկապես Մինսկի խմբի դերակատարությունը չհասցնել զրոյի, ինչը բացառապես Ադրբեջանի շահերից էր բխում, երրորդ՝ Արցախի կարգավիճակի հարցը պահել օրակարգում, ոչ թե ամեն ինչ անել, օգնել ադրբեջանցիներին, որ այդ հարցը օրակարգից դուրս գա, չորրորդ՝ հապշտապ կերպով զորքերը դուրս չբերել այն տարածքներից, որտեղ պատերազմը կանգ էր առել և պահանջել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և մտածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու  անվտանգության մասին:

Եթե մտածող լինեին, ապա  բանավոր պայմանավորվածությամբ ամբողջ տարածքները չէին հանձնի ինչպես հարավում, այնպես էլ  ՀՀ սահմանամերձ գոտիներում, այդ թվում՝  Գորիս-Կապան 21 կմ-անոց ճանապարհը»,-ավելացրեց նա:

Այն հարցին, թե արդյոք Արցախի անվտանգությունը վտանգի տակ չէ՝ առանց ՀՀ զինված ուժերի աջակցության, նա պատասխանեց. 

«Եթե  դու ինքդ քեզ չես կարող պաշտպանել, ապա Ռուսաստանը պարտավոր չէ ամեն հարցում քեզ պաշտպանել: Ես Արցախը պաշտպանված չեմ համարում, որովհետև Արցախը պետք է ունենա իր պաշտպանական բանակը, իր պաշտպանական, մոբիլիզացիոն կարողությունները, և այ հարցում ՀՀ զինված ուժերը պետք է ամեն ինչով օգնեն Արցախին: Իսկ առանց Արցախի՝ Հայաստանի Հանրապետություն չի լինի ուղղակի. եթե Արցախը հայկական չէ, ուրեմն՝ Հայաստանի Հանրապետություն չկա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular