ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում 23-ամյա երիտասարդն ընկել է շենքի 4-րդ հարկից. Նա վերակենդանացման բաժանմունքում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի Խորենացի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից 23-ամյա երիտասարդ է ընկել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ բժշկական կենտրոնից փետրվարի 2-ին, ժամը 15:10-ին, ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ:

Ըստ shamshyan.com-ի 23-ամյա Հ. Ս.-ն հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի 15 շենքի բակից, նախնական տվյալներով, նա ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհանից: Դեռ պարզ չէ՝ կատարվածը անզգուշություն է, թե ինքնասպանություն:

Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կատարվում է հետաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular