ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ».Կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով են զբաղված

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԱԺ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի մոտ ներկուսակցական լարվածության պատճառ են դարձել, ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները՝ այդ խնդիրն առկա է բոլոր այն ուժերի մոտ, որոնք արդեն իսկ սկսել են քննարկել իրենց նախընտրական ցուցակները։
 
 
Թեկնածուներից յուրաքանչյուրն ուզում է անցողիկ համարներում լինել՝ իրեն համարելով «ձայն բերող մարդ»։
Բացի այդ՝ ավանդաբար համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները (հիմնականում՝ ՀՀԿ-ում) չեն ցանկանում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, չնայած պահանջում են, որ ընդգրկվեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։
 
Բանն այն է, որ իրենք էլ գիտեն՝ ներկուսակցական պայքարում պարտված են փողատերերին, բայց և չեն ցանկանում, որ այդ պարտությունը դե յուրե ամրագրվի։ Եվս մեկ խնդիր, որին բախվել են բոլորը՝ թե՛ իշխանություն, թե այլընտրանք, կանանց համամասնության հարցը։
 
Ինչպես հայտնի է՝ ԸՕ–ի համաձայն՝ ընտրացուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Հիմա կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով են զբաղված»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular