ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգը փաշինյանական լուծը թոթափելու շանս է ստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած իրադարձությունները, Փաշինյանի մերձավոր Գագիկ Ջհանգիրյանի հեռացումը և այդ պաշտոնին երկարամյա դատավոր Սերգեյ Չիչոյանի նշանակումը հույս են տալիս, որ դատական համակարգը ի վերջո կարող է թոթափել գործող իշխանությունների լուծը և սկսի իրապես անկախ միավոր դառնալու իր ճանապարհը։

Նախօրեին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անընդունելի և դատապարտելի համարելով Գլխավոր դատախազության մի մամուլի հաղորդագրություն։

Փաստը, որ Բարձրագույն դատական խորհուրդը համարձակվում է ոտք մեկնել Գլխավոր դատախազության հետ և նրանց «պորտը տեղը դնել», վկայում է, որ Բարձրագույն դատական խորհրդում իսկապես ինչ-որ բան է փոխվել։ Իսկ առաջիկայում, երբ հնարավորություն ստեղծվի դատավորների ընդհանուր ժողովի միջոցով ԲԴԽ-ում անկախ և իշխանությանը չենթարկվող թեկնածուներ մտցնել և բեկել նժարը դեպի ոչ փաշինյանական կադրերի կողմը, Հայաստանի Հանրապետությունը գոնե կունենա հնարավորություն՝ դիմագրավելու իշխանության ճնշումներին։

Բանն այն է, որ դատական իշխանության դատավորների դեմ ճնշումները հիմնականում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի միջոցով։ Փաշինյանը իր սրտի Ջհանգիրյանի միջոցով, բազմաթիվ դատավորների է ճնշում, նրանց նկատմամբ կոմպրոմատներ էր տարածում, ինչպես նաև պարտադրում էր իշխանությանը հաճո վճիռներ կայացնել։

Որոշ դատավորներ կարողանում էին դիմադրել և մինչև վերջ պնդել իրենց ասելիքը, շատերն էլ չէին կարողանում և ստիպված են լինում կատարել իշխանության ապօրինի հրահանգները։

Ըստ էության, Հայաստանի տասնյակ դատավորներին հնարավոր չէ բոլորին միևնույն պահանջներ ներկայացնել, սակայն կարևորը գլխավոր մարմնի անկախությունն է, ինչն էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի իրականացնել և դիմագրավել իշխանության խորը ճնշումներին։ 

Էրիկ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular