ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մանրադրամ՝ տարածաշրջանային երկրների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեհրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հայտարարությունները, հայ հանրության քաղաքագիտական շրջանակների քննարկման առարկան է վերջին մի քանի օրը շարունակ։

Ըստ էության, հանրությունը փորձում է պարզել՝ որքանո՞վ է այդ հայտարարությունը հայամետ, և ի՞նչ հնարավորություններ են դրանից բացվում Հայաստանի համար։

Հարկավոր է առաջին հերթին արձանագրել մեկ էական իրողություն. Իրանը ունի սեփական շահերը և այդ շահերն է հետապնդում ոչ միայն այսօր, այլ նաև տասնյակ, հարյուրավոր տարիներ առաջ։ Եվ եթե Իրանի շահը համընկնում է Հայաստանի շահի հետ, նա պաշտպանում է Հայաստանին, եթե համընկնում է Հայաստանի թշնամու հետ՝ նա պաշտպանում է թշնամուն։

Ըստ էության, սա խիստ տրամաբանական և ողջամիտ մոտեցում է, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր երկիր ինքը պիտի պաշտպանի իր սեփական շահերը։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանում շարունակեց իշխանության ղեկին մնալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը, կարելի է հստակ արձանագրում անել, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը և տարածաշրջանում գոնե առաջիկա տարիներին գործոն լինելու հնարավորությունը։

Ավելին, մեր երկրի գլխին կանգնած է պետականությունը կորցնելու վտանգը։ Այս պայմաններում Հայաստանը մնացել է իր հարևանների, գերտերությունների, Արևմուտքի, Ռուսաստանի շահերի տիրույթում և մեր երկրի հետ վերաբերվելու են այնպես, ինչպես վերաբերվում են ինքնիշխանությունը կորցրած ցանկացած այլ միավորի հետ։

Ըստ էության, Հայաստանը Փաշինյանի օրոք դարձել է ոչ թե միջպետական հարաբերությունների սուբյեկտ, այլ օբյեկտ՝ մանրադրամ, որով էլ առևտուր են անում ավելի մեծ հարևանները։

Եվ բնավ էլ հայ հանրությունը չպետք է այս ամենին մատների արանքով նայի, որովհետև վաղ թե ուշ կանգնելու է Հայաստանը որևէ այլ ավելի կարևոր շահի համար «խուրդելու» վտանգը։ Միակ տարբերակը այս հեռանկարից խուսափելու՝ գործող իշխանություններին հեռացնելն է, հեռացնելը և նրանց փոխարեն ազգային երկիրը ավելի սիրող իշխանություն բերելը։

Իհարկե, կարելի է զարմանալ, թե ինչո՞ւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում հանրության մի ստվար զանգվածը կրկին քվեարկեց Փաշինյանի օգտին, կարելի է անընդհատ կրկնել նախկինների մասին թեզերը, ամեն բան կարելի է, սակայն այդ ամենը խամրում է, երբ բոլորիս աչքի առաջ հառնում է պետականությունը կորցնելու վտանգը։ Փաստն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է այդ վտանգի առջև և միակ տարբերակը գործող իշխանությունների հրաժեշտ տալն է։

Արեն Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular