ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում այնպիսի գործողություններ են տեղի ունենում, որոնք կարող են երրորդ համաշխարհայինի սկիզբը հանդիսանալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ժամեր անց պարզ դարձավ, որ մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել: 

Դրան հաջորդեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Առհասարակ, վերջին շրջանում ռումբերի, ահաբեկչության վտանգի վերաբերյալ կեղծ ահազանգեր հաճախ են լինում: Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանի խոսքով` ահաբեկման մեթոդը առավել քան բնորոշ է արևմտյան համակարգի մաս կազմող ամերիկյան ուժի գործելաոճին.
 
«Ընդ որում՝ ես դիտարկում եմ Արևմուտքը ոչ թե կուռ միասնական կառույց, այլ որպես Եվրոպա և Ամերիկա՝ առանձին տարբերակներով։ Հայտնի է, որ Եվրոպայում եվրոպական պետությունների վրա ազդելու համար Արևմուտքի բաղկացուցիչ մաս կազմող Ամերիկան կիրառում էր ահաբեկչություններով վախեցնելու և դրա միջոցով կառավարելու մեթոդոլոգիան։ Կարելի է կարծել, թե փորձ է արվում նման մի բան իրականացնել Հայաստանում, որովհետև տարբեր ռումբերի վերաբերյալ ահազանգեր են լինում։
 
Եթե չեմ սխալվում նմանատիպ մեթոդ օգտագործվել է նաև պատերազմից առաջ. ոչ պատահական զուգադիպությամբ պատերազմից առաջ կրկին ամերիկյան դեսպանատունը հայտարարություն էր տարածել, թե իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ սահմանամերձ մարզեր այցելելուց: Կարծես թե նույնը օրերս հայտարարել է Ամերիկյան դեսպանատունը, բայց այս անգամ ոչ միայն կոչ է անում, այլ փնտրում է կամավորներ՝ Ամերիկայի քաղաքացիներին փնտրելու, գտնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Սա վատ ցուցիչ է այն բանի, որ տարածաշրջանում այնպիսի գործողություններ են տեղի ունենում, որոնք կարող են երրորդ համաշխարհայինի սկիզբը հանդիսանալ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետը։
 
Գրիգորյանի խոսքով՝ հիմա մենք կարծես վերադարձել ենք պատմության ակունքներ, և դասեր չքաղելով պատմությունից՝ նորից հայտնվում ենք նույն իրավիճակում.
 
«Բոլորս էլ գիտենք, որ երեկ Թեհրանում քննարկվում էր Հայաստանի հարցը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև։ Սա, ընդ որում, պատմական օրինաչափություն է։ Եթե սկսենք 1800-ական թվականներից, ապա այս տարածաշրջանը եղել է ռուս-թուրքական, ռուս-պարսկական, պարսկա-թուրքական հակամարտությունների կենտրոն, և միշտ որպես սահման դիտարկվել է Արաքս գետը։ Իսկ արդեն այսօր առավոտյան Ադրբեջանական մամուլը գրեց այն մասին, որ ռուս խաղաղապահները փորձել են ինքնաձիգներ տեղափոխել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Արցախի տարածք, ինչը կասեցվել է Ադրբեջանի զորքերի կողմից։ Իրաքի հոգևոր առաջնորդը պատերազմ է հայտարարել Թուրքիային՝ 8 անձ զոհվել է, 30-ից ավելի տուժածներ կան։
 
Ակնհայտ է, որ Արևմուտքը գնում է տարբեր գործիքակազմի միջոցով տարածաշրջանում իրավիճակը աննախադեպ լարելու ճանապարհով։ Իսկ, քանի որ մենք բոլորս հասկանում ենք՝ ինչ ասել է ազդեցության գոտի, դա կարող է վերածվել նաև Ռուսաստանի զինվորական կոնտինգենտի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային կամ ԼՂ-ի հարակից հատվածներում գտնվող թուրք ահաբեկիչների կողմից որևէ ռազմական գործողության իրականացման։ Թուրքիան կարող է գնալ նույն սցենարով, ինչը իրականացրեց Սիրիայում, իբր թե իր անվտանգության նկատառումներից ելնելով՝ զորքով մտնել Հայաստան»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular