ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Լեպեխինը պատմել է, թե որտե՞ղ ԱՄՆ-ը կարող է բացել երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

U-f.ru-ն գրում է, որ Եվրասիական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը խոսել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր երկրորդ ճակատի բացման մասին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տագնապալի այն հայտարարությունը, որ ռուս խաղաղապահները իրենց պարտավորությունները չեն կատարում։

Ըստ փորձագետի` ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարը ժամանել էր Հայաստան, և Ռուսաստանը հասկացել է, որ պետք է ինչ-որ բան անել: Ընդ որում, Մոսկվայի ուժեղացման և ԱՄՆ-ի զսպման միակ ճանապարհը Իրանի հետ համագործակցությունն է որպես այլընտրանք: Օպերատիվ տեղեկություններ կան, որ տարածաշրջանում ինչ-որ բան է նախապատրաստվում, ինչի պատճառով էլ որոշվել է արագացնել Թեհրանի հետ  գործընկերության գործընթացը, համոզմունք է հայտնել Լեպեխինը։

«Երկու պատճառ կա. դաշնակցային հարաբերությունները, և երկրորդը հնարավոր սրացումն է տարածաշրջանում: Ավելին, պատժամիջոցների պայմաններում Իրանը վաղուց է սովորել  շրջանցել դրանք, առևտուր է անում շատերի հետ։ Ռուսաստանը նույնպես գնում է դրան, պետությունը պետք է կառուցի իր փոխգործակցության համակարգը, իրականացնի ռուսական նավթի վաճառքը սև շուկայում: Համաձայնագիր կնքելը ձևականություն է, օրակարգի հարցերի 90 %-ը չի գովազդվում»,- ասել է նա։

Եվրասիական ինստիտուտի գլխավոր տնօրենը նաև կարծիք է հայտնել Ռուսաստանի դեմ «ԱՄՆ-ի երկրորդ ճակատ» նախապատրաստելու մասին։

«Հարավային Կովկասում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ ԿՀՎ-ի ղեկավարը մի քանի օր առաջ եղել է Հայաստանում։ Դա կարող է նշանակել, որ նոր կոմբինացիա է սկսվում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ ձևավորելու կամ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար»,- ասել է փորձագետը։ Թուրքիան ևս ամենուր գործուղում է իր ներկայացուցիչներին և, ամենայն հավանականությամբ, խաղում է իր խաղը, հավելել է Վլադիմիր Լեպեխինը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular