ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Արզումանյանը և Ալբանիայի դեսպանը մտքեր են փոխանակել համաժողովների կազմակերպման վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային։

Արմեն Արզումանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Լուելա Հայդարագան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կարևորում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները հատկապես զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունների շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular