ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարևանները Գերմանիայի կանցլեր Շոլցի աղբամանում G7-ի գաղտնի փաստաթղթեր են գտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կնոջ՝ Բրիտա Էռնստի հարևանները աղբարկղում գտել են G7-ի վերջին գագաթնաժողովի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, գրում է Spiegel-ը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Բրանդենբուրգի կրթության նախարար Բրիտա Էռնստը իր ելույթների նախագծերի և աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ փաստաթղթերի հետ միասին աղբարկղ է նետել G7 երկրների առաջնորդների և նրանց կանանց բնութագրերով հուշագիր։ Օրինակ, փաստաթղթում նշվում էր, որ Մարիո Դրագիի կինը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Իտալիայի վարչապետի պաշտոնը, «խուսափում է հանրությունից»:

Այս փաստաթուղթը, որը կազմվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որակվել է «գաղտնի` միայն պաշտոնական օգտագործման համար»: Հետևաբար, Շոլցի կինն իրավունք չուներ այն դեն նետել առանց այն պատշաճ կերպով խոտանելու:

Պարբերականը դիմել է անձամբ Շոլցին և նրա կնոջը՝ այս միջադեպի վերաբերյալ մեկնաբանությունների համար, սակայն ոչ կանցլերի գրասենյակը, ոչ էլ Բրանդենբուրգի կրթության նախարարությունը պատասխան չեն տվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular