Կարանզայի «ջրի ճամփան». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Շատերն են փաստում, որ դատաիրավական համակարգում տևական ժամանակ քաոտիկ վիճակ է, իսկ իշխանություններն իրենք էլ դեռ լիարժեք չեն հասկանում, թե ինչ են ցանկանում անել: Մի կողմից՝ խոսում են անցումային արդարադատության հետ կապված որոշակի կտրուկ քայլերի անհրաժեշտության, մասնավորաբար՝ վեթինգի մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ ցանկանում են անել, որ համակարգի փոփոխությունները ուղղված լինեն բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխող քաղաքական ուժի շահերը սպասարկելուն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ուղղությամբ հերթական կուլիսային գործընթացն են սկսել։ Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանում է գտնվում «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կարանզան ՄԻՊ-ից բացի հանդիպել է նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ, ի մասնավորի հետաքրքրվել, թե առաջիկայում ՀՀ Սահմանադրության մեջ ինչ դրույթներ են փոփոխվելու, նաև տվել է համապատասխան ցուցումներ։ Մեր տեղեկություններով, վերջինս Հայաստան է ժամանել, այսպես կոչված, «սորոսական» բլոկի ներկայացուցիչների անմիջական հորդորով ու նախաձեռնությամբ։ Հավելենք, որ սա Կարանզայի հայաստանյան առաջին այցը չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում