ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ անկում՝ մսամթերքի արտադրության ոլորտում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները կտրուկ պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալները պակասել են 18.2 տոկոսով: Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը:
Բացի այս, խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն էլ են նվազել:

Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (16.1 տոկոսով): Ոչխարի մսի ծավալները նվազել են 5.3 տոկոսով:
Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 9.5 տոկոսով:

Նշենք, որ անասնագլխաքանակը եւս մեր երկրում կրճատվել է։ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում 2020թ.-ին մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։ Հիմա էլ խնդիրը արդիական է. ֆերմերները դարձյալ անասնակերի խնդիր ունեն. այն բավականին թանկացել է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular