ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կետերի և դելֆինների միջազգային օր, Աբխազիա՝ Դրոշի օր, Եգիպտոս՝ Հեղափոխության օր, Հարավային Օսիա՝ ԶԼՄ-ների աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1298– սպանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն:

1908 –կայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը:

1938 –ծնվել է հայազգի խորհրդային և ամերիկյան նկարիչ-գրաֆիկ, հումորային կոլլաժի վարպետ Վագրիչ Բախչանյանը:

1946 - Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այնտեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1988-Ադրբեջանի կենտկոմի նախագահ Վեզիրովը Բաքվի գիտնականների ակումբի հետ հանդիպում է ունեցել, որտեղ նրան առաջարկել են երկրում որոշակի ռեֆորմներ իրականացնել և ազատվել «ալիևյան կադրերից», սակայն հանդիպումը չի ստացվել, որն էլ հիմք է հանդիսացել Ադրբեջանի Ազգային Ճակատ ստեղծելու:

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ 40-օրյա համառ մարտերց հետո գրավել են Աղդամ քաղաքը և որպես ռազմավար առգրավել ռազմական տեխնիկայի հսկայական քանակ։

2014- Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։

2016- ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։ Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

2020-Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Անկարայում նախագահ Էրդողանի անցկացրած նիստի արդյունքներով հռչակագրում բառացիորեն նշվել է․ «Թուրքիան աջակցում է ցանկացած որոշման, որը եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը կընդունի իր արդարացի պայքարում»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1711 –ստորագրվել է Պրուտի պայմանագիրը, համաձայն որի՝ Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Ազովը և պարտավորվել վերացնել Տագանռոգ ամրոցը:

1812– տեղի է ունեցել Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից է:

1875-վախճանվել է ամերիկացի գյուտարար, կարի մեքենայի ստեղծող Իսահակ (Այզեկ) Մերրիտ Զինգերը:

1881– ստեղծվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, որը ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան է:

1901-գերմանացի բժիշկ Ռոբերտ Կոխը վարկած է առաջարկել, որ բուբոնային ժանտախտի տարածողները առնետներն են:

1903 -«Ford Motor Company» ընկերությունը վաճառքի է ներկայացրել իր առաջին ավտոմեքենան՝ «մոդել А»-ն:

1918 –Օմսկի կառավարությունը հայտարարել է Սիբիրի անկախությունը, չեղյալ է հայտարարել բոլոր բոլշևիկյան օրենքները, վերականգնել է կալվածատերերի իրավունքները հողի նկատմամբ:

1948– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, որը մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ:

1951 -Ռոկենկորտեում (Ֆրանսիա) բացվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը:

- վախճանվել է ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը:

1974 –Հունաստանում ավարտվել է «սև գնդապետների» բռնապետությունը:

1979 – Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին արգելել է երաժշտության հեռարձակումը, քանի որ դա փչացնում է երիտասարդությանը:

1982 – ՄԱԿ-ի կողմից կայացվել է որոշում՝ համընդհանուր արգելել կոմերիցիոն նպատակներով իրականացվող կետորսությունը:

1985-ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարտական հերթապահության է կանգնել «Տոպոլ» հրթիռը:

1989– ծնվել է անգլիացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերով:

1990 –վախճանվել է ճապոնացի ինժեներ, JVC ընկերության հիմնադիր Կենդզիրո Տակայանագին:

1992– Աբխազիան հայտարարել է իր անկախությունը Վրաստանից:

1994-Սանկտ-Պետերբուրգում սկսվել են Բարի կամքի խաղերը:

1995– հայտնաբերվել է ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

2015 - «Կեպլեր» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերվել է առաջին երկրային տիպի էզոմոլորակը, որը գտնվում է Kepler-452 b արեգականման աստղի ուղեծրում:

1985– ստեղծվել է աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular