ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ակումբն ամենալավ տարբերակն է ինձ համար»․ Լևանդովսկին՝ «Բարսելոնայի» մասին

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նպատակների մասին, գրում է armsport.am-ը։

«Գիտեմ, որ այս ծրագիրը լավ ապագա ունի։ Իհարկե, վերջին տարիները դժվար են եղել։

Երբ «Բարսելոնայից» կապ հաստատեցին ինձ հետ, ես երկար չեմ մտածել, քանի որ գիտեի՝ այս ակումբն ամենալավ տարբերակն է ինձ համար։ Ես այստեղ եմ, որպեսզի առավելագույն ուժերս ներդնեմ և օգնեմ թիմին։

Ուզում եմ ակումբի երկրպագուներին բազմաթիվ ուրախ պահեր պարգևել։ Ցանկանում եմ նրանց դարձնել այնքան երջանիկ, որքան նախկինում էին, գուցե ավելի շատ։

Ես մարզվել եմ Գվարդիոլայի գլխավորությամբ, ինձ համար հեշտ կլինի հարմարվել «Բարսելոնային»։ Իմ և Չավիի առաջին զրույցից սկսած ես հասկացել եմ նրա գաղափարները։ Կարծում եմ, որ պատրաստ եմ աշխատել նրա հետ»,- ասել է Լևանդովսկին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular