ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդատներից չեն զրկի․ ընդդիմությունն աշնանը կվերադառնա իր օրակարգով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովը երեկ խորհրդի նիստ է հրավիրել, որը սակայն այդպես էլ չի կայացել, քվորումը չի ապահովել։ Նշենք, որ խորհրդի նիստի օրակարգում նախորդ շաբաթվանից հետաձգված ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր։

Դեռևս նախորդ շաբաթ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, թե իրենք որոշել են մանդատներից չզրկել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։ Օրենքը պահանջում էր մեկ շաբաթ անց վերադառնալ հարցի քննարկմանը։ Երեկ, սակայն երկու անգամ էլ նիստին քվորում չի ապահովվել, և նիստը համարվել է չկայացած։

Ըստ էության, հարցն առնվազն այս նստաշրջանի ընթացքում այլևս չի քննարկվելու։ Իշխանությունը շարունակում է պնդել, թե սեպտեմբերին խորհրդարանական ընդդիմությունը գլխիկոր վերադառնալու է խորհրդարան և լծվելու է օրենսդիր աշխատանքին։ Ընդդիմադիրները, մինչդեռ, հակառակն են պնդում, «Հայաստան» դաշինքից պատգամավոր և Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը վերադառնալու է խորհրդարան միայն սեփական օրակարգով և որևէ կերպ չի տրվելու իշխանության սադրանքին։

Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը փաշինյանական իշխանությունն օգտագործում է որպես մահակ, հնարավորության դեպքում այն քաղաքական շանտաժի և առևտրի հարց դարձնելու, ընդդիմությանը խորհրդարան վերադարձնելու և կառուցողական աշխատանքի հակելու համար։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում 2 հակադիր թևեր են ձևավորվել այս առումով. մի թևը պահանջում է զրկել ընդդիմությանը մանդատներից, ինչի պարագայում խորհրդարանական ճգնաժամը Հայաստանում ավելի կխորանար, իսկ երկրորդ թևը, որն ավելի շատ կապված է արևմտյան շրջանակների հետ, պատճառաբանել է, թե ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը, անգամ նույնիսկ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, լուրջ խնդիրներ է հարուցելու, մասնավորապես եվրոպական կառույցներին բարդ կլինի բացատրել, թե ինչու են մանդատներից զրկել քաղաքական բոյկոտ իրականացնող ընդդիմադիրներին։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբը ինքը շահագրգռված է, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որպեսզի ցույց տան, թե քաղաքական պրոցեսները Հայաստանում ընթանում են ոչ թե փողոցում, ինչից փողոցով իշխանության եկած փաշինյանական վարչախումբը պարզապես սարսափում է, այլ խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում գործող իշխանությունը և ցանկացած հարց կարող են անցկացնել առանց ընդդիմության հետ պայմանավորվելու։ Ավելին, անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունները ընդդիմության որևէ նախաձեռնություն այդպես էլ չեն ընդունել, իսկ խորհրդարանում հնչող լկտի բառապաշարն ու ոչ քաղաքական խոսքը այլևս դարձել են այս գումարման խորհրդարանի այցեքարտը։ Ամեն դեպքում աշնանը ընդդիմությունը խոստանում է նոր թափով լծվել ընդդիմադիր պայքարին և օր ու արև չտալ գործող իշխանություններին։

Վարդան Ղարիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular