ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. ԱՄՆ-ը փորձում է ամբողջ Անդրկովկասը վերածել հակառուսական ճակատի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը ձգտում է ամբողջ Անդրկովկասը վերածել Ռուսաստանին խորթ աշխարհաքաղաքական տարածության։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։

«ԿՀՎ տնօրենն այցելել է ոչ միայն Երևան, այլ նաև Բաքու և Թբիլիսի։ Նրանք պարզապես ավելի քիչ են խոսում այդ մասին: Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները առանձին չեն մեկնում Երևան, նրանց համար կարևոր է ողջ Անդրկովկասը։ Պետք է ուշադրություն դարձնել, առաջին հերթին, դրան: Հասկանալի է, որ նույնիսկ տեղական փորձագետները հիմնականում տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ԿՀՎ ղեկավարը։ Բայց հաշվի առնելով այն իրավիճակը, որն ընդհանրապես ձևավորվում է հետխորհրդային տարածքում, հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, միանգամայն հասկանալի են մեր նախկին ամերիկյան այսպես կոչված «գործընկերների» շահերը։ Դա առաջին հերթին հակառուսական ճակատի համախմբվածությունն է և Հայաստանի միացումը հակառուսական գործողություններին։ Եվ հնարավոր է, որ տարածաշրջանում հող է նախապատրաստվում որևէ սադրանքների առնչությամբ՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Նույնը վերաբերում է նաև Վրաստանին, նա միանում է հակառուսական պատժամիջոցներին և Թբիլիսիի դիրքորոշումը դառնում է ավելի հակառուսական։ Նույնը, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, վերաբերում է նաև Ադրբեջանին։ Այսպիսով, ամերիկացիները փորձում են Անդրկովկասը վերածել Ռուսաստանին խորթ աշխարհաքաղաքական տարածության»,- ասել է Անդրեյ Արեշևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին պաշտոնական այցով Հայաստանում էր ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular