ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ վերադառնալու մասին տեղեկատվությունը ընդդիմադիր ուժերը չեն հաստատել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից:

«Սակայն հայտնում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախագահի ուղերձում ասվում էր. «Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։

Այս արտահայտությանը արձագանքել էին ընդդիմադիրները` ընդգծելով, որ խորհրդարան վերադառնալու որոշում չկա եւ իրենք խորհրդարան են վերադառնալու միայն  իրենց օրակարգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular