ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան գործարկել է զրոյական էներգիայի սպառմամբ գործարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ճապոնական Oki Electric Industry ընկերությունը ցուցադրել է Տոկիոյից հյուսիս գտնվող կապի սարքավորումների արտադրության գործարանը, որը դրսից էլեկտրաէներգիա չի սպառում:

Գործարանի տարածքը ավելի քան 18 հազար քառակուսի մետր է։ Այն դարձել է Ճապոնիայիայն  առաջին խոշոր գործարանը, որը հավաստագրվել է որպես զրոյական էներգիայի ծախսով կառույց:

Գործարանի տանիքի արևային մարտկոցներն են օգնում  գործարանի աշխատանքին: Էներգախնայողության առանձնահատկությունները բացառում են էներգիայի անիմաստ վատնումները: Օրինակ կա համակարգ, որն ավտոմատ կերպով կարգավորում է լուսավորությունը և օդորակումը՝ գործառնությունների հիման վրա: Այդ գործարանը նաև օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ՝ առավելագույն էներգաարդյունավետություն ապահովելու համար: Պրոեկցիոն էկրանը ցույց է տալիս աշխատողներին, թե ինչպես հավաքել մասերը: Հսկողության համակարգն օգտագործում է արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիա հետևելու աշխատողների լավագույն փորձին:

Oki Electric Industry ընկերության գլխավոր տնօրեն Մորի Տակահիրոն ասել է. «Արտադրությունը առաջընթացի հիմքն է: Մենք պետք է անընդհատ ուղիներ փնտրենք այն բարելավելու համար, որպեսզի համապատասխանենք ժամանակների փոփոխվող պահանջներին»։ Գործարանի կառուցումը արժեցել է 44 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունը նախկինում որոշել էր մինչև 2050 թվականն իրենց երկիրը դարձնել ածխածնային չեզոք, ուստի նման նախագծերը չափազանց կարևոր են այդ նպատակին հասնելու համար:


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular