ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Իրանի միջև շփումների հարցերով փորձագետ. չէին ուզում անհանգստացնել Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ukraina.ru-ն գրում է, որ Անդրկովկասում տիրող բարդ իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իրանում քննարկած երկու հիմնական թեմաներից մեկն է եղել։ Այդ մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։ Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Հայաստան էր այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բյորնսը։ Լեպեխինը այն կարծիքին է, որ դա կարող է նշանակել Ռուսաստանի դեմ ուղղված տարածաշրջանի ապակայունացման պայմանների ստեղծում։

Ըստ ՄԳԻՄՕ-ի առաջատար հետազոտող, International Analytics ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի ներկայումս շոու- ձևաչափով ընդունված է ասել, որ Ադրբեջանը Թուրքիայի վասալն է, բայց ոչ մի նման բան չկա, նախագահ Իլհամ Ալիևը նաև միջազգային ասպարեզում խաղի մեծ վարպետ է։ 

Լեպեխինը այն կարծիքին է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական» հայտարարություն է արել ռուս խաղաղապահների կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանագրով ստանձնած պարտավորությունները իբր չկատարելու մասին։ Հաշվի առնելով Թուրքիային նոր հակամարտության մեջ ներքաշվելու վտանգը, ըստ փորձագետի, Ռուսաստանի համար, որի ուժերը շեղված են Ուկրաինայում հատուկ գործողությամբ, իրավիճակը վերահսկողության տակ պահելու միակ ճանապարհը Իրանի հետ պայմանավորվածություններն են։ «Այդ երկիրը տարածաշրջանում Թուրքիայի հետևողական մրցակիցն է, հետևաբար, սկզբունքորեն, Ռուսաստանը ընտրություն է կատարել։ Ռուսաստանը վաղուց պայմանագիր կստորագրեր Իրանի հետ, բայց չի ցանկացել անհանգստացնել Թուրքիային»,- ասել է Վլադիմիր Լեպեխինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular