ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալուհին լույս աշխարհ է բերել երկրի ամենախոշոր նորածիններից մեկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեսունյոթամյա Նինա Թասելը լույս աշխարհ է բերել Ավստրալիայի ամենախոշոր նորածիններից մեկին, որը կշռում է 6կգ և ունի 59 սմ հասակ:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, Պերտում բնակվող ավստրալուհին խոստովանել է, որ ծննդաբերությունն այնքան արագ է եղել, որ ինքը նույնիսկ չի հասցրել հիվանդանոց հասնել:


Նշվում է, որ Թասելը որդուն ծննդաբերել է տանը՝ ամուսնու օգնությամբ: Կնոջ խոսքով՝ ողջ գործընթացը տևել է 1 ժամ:


«Քույրս ամուսնուս հեռախոսով ցուցումներ էր տալիս, իսկ ամուսինս էլ ասում էր, թե երբ պետք է ուժ տամ»,-պատմել է կինը, ում համար սա արդեն 4-րդ երեխան է:


Հայտնի է, որ ծննդաբերությունից հետո շտապօգնությունը եկել է և մորն ու երեխային հիվանդանոց տեղափոխել:

 

Perth woman Nina Tassell (right) has given birth to one of the state's largest babies (front) centre, after delivering him in the foyer of her house - helped by husband Adam (left)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular