Ազատամարտիկը դիմում է վարչապետին (տեսանյութ, լուսանկարներ)
ՎԻԴԵՈShabat.am-ը գրում է.
56-ամյա ազատամարտիկ Գագիկ Խաչատրյանը հաշմանդամություն ունի, ապրում է խոնավ տան մեջ և արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված է բնական գազից՝ 25 հազար դրամի պատճառով: Բանն այն է, որ միայնակ ապրող ազատամարտիկն ի վիճակի չի եղել վճարել բնական գազի դիմաց կուտակված 25 հազար դրամ պարտքն, որի պատճառով գազն անջատել են: Ազատամարտիկը նշում է, որ դիմել է պատկան մարմիններին, սակայն խնդրին որևէ լուծում չի տրվել: Գագիկ Խաչատրյանը Shabat.am-ին պատմեց, որ 2016թ. մարտ ամսից բնական գազ չունի: Քառօրյա պատերազմի օրերին որպես կամավոր Լեռնային Ղարաբաղ մեկնած ազատամարտիկը վերադառնալով Երևան ամիսներ անց՝ նոյեմբերին, դատարանից ծանուցում է ստացել՝ պարտքը չվճարելու վերաբերյալ: Խաչատրյանը հավելում է, որ գնացել է գազի գրասենյակ և պարտքը վճարելու համար ժամանակացույց խնդրել, սակայն մերժում է ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: