ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես դավաճանելու կախվածություն ունեմ,ինձ հետ ինչ-որ բան այնպես չէ».Զուգընկերոջը դավաճանելու պատճառները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Whisper պորտալը հարցում է գործարկել, որի շրջանակներում անանուն հաճախորդները պատմել են այն պատճառների մասին, որոնք նրանց դրդել են զուգընկերներին դավաճանելուն: 

Lenta-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է ավելի քան 1000 պատասխան: Որոշ օգտատերեր անմիջապես հայտարարել են, որ իրենց դուր է գալիս զուգընկերոջը դավաճանելը, իսկ նրանց խաբելն իրենց հաճույք է պատճառում:

Картинки по запросу

Ոմանք իրենց վարքագիծը պատճառաբանել են կենսական հանգամանքներով: «Ներկայումս ֆինանսական ծանր վիճակում եմ: Ես մշտապես դավաճանում եմ, որ ինձ ինչ-որ կերպ ուրախացնեմ»,- նշել է օգտատերերից մեկը:

Պատճառների թվում են անպատասխան սերը, մենակ մնալու վախը, սեքսուալ փոխհարաբերությունների անբավարարությունը, մյուս մարդկանց ակնդետ ուշադրությունը եւ նույնիսկ պարզապես ուրախանալը: Մեծ մասը նշել է, որ չի կարող իր արարքը համարժեք բացատրել:

Картинки по запросу դավաճանել

«Ես դավաճանությամբ գայթակղվել եմ: Սիրում եմ կնոջս, նրա հետ արդեն 5 տարի միասին ենք: Գիտեմ, որ ինձ հետ ինչ-որ բան այնպես չէ»,- խոստովանել է մեկ այլ օգտատեր:.

«Ես դավաճանելու կախվածություն ունեմ: Հույս ունեի, որ հարսանիքից հետո դա կդադարի, բայց չստացվեց: Այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ ստիպում են երջանիկ զգալ, բայց ամենեւին այդպիսին չեմ»,- ասել է Whisper-ի անանուն հաճախորդուհին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular