ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաֆիայի ազդեցիկ ներկայացուցիչների կյանքի 20 կանոնները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Kefline.ru կաքը ներկայացրել է մաֆիայի ազդեցիկ ներկայացուցիչների կյանքի 20 կանոնները։

1. Ընկերներին հարկավոր է մոտ պահել, թշնամիներին՝ ավելի մոտ։

2. Լսեք խորհուրդները, որոնք ձեզ առավելություն են տալիս։ Որևէ մեկին այդպիսի խորհուրդ մի տվեք։

3. Եթե ստում եք, կարճ խոսեք։

4. Երբեք որևէ մեկին, բացի ընտանիքի անդամներից, ցույց մի տվեք, թե ինչի մասին եք մտածում։

5. Ձկանը սպանում է բաց բերանը։

6. Որոշ մարդիկ զգուշանում են, որպեսզի չպարտվեն։ Զգուշանալով՝ միանշանակ կպարտվես։

7. Միայն կանայք և երեխաները կարող են իրենց թույլ տալ անհոգ լինել, բայց ոչ՝ տղամարդիկ։

8. Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը։

9. Արծիվը ճանճի որս չի անում։

10. Մեծ մարդիկ այդպիսին չեն ծնվում, նրանք դառնում են այդպիսին։

11. Իմ մարդասպաններից 30-ին կտամ մի անձի դիմաց, ով կարողանում է հարցերը խոսելով լուծել։

12. Խոստումից ավելի հեշտ բան չկա։

13. Ձեռք մի տուր խնդրին, քանի դեռ այն ձեռք չի տվել քեզ։

14. Թափ մի տվեք կանաչ խնձորի ծառը. երբ խնձորը հասնի, այն ինքնուրույն կընկնի։

15. Օձին բնից միշտ հանեք ուրիշի ձեռքերով։

16. Կարելի՞ է ներել թշնամուն։ Աստված կների նրան։ Մեր խնդիրն է՝ կազմակերպել նրանց հանդիպումը։

17. Ժամանակ առ ժամանակ հանդուրժեք հիմարներին։ Կարող եք արժեքավոր բան իմանալ։ Բայց երբեք մի վիճեք նրանց հետ։

18. Աշխարհը պատկանում է համբերատարներին։

19. Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր։

20. Կոռեկտ եղեք բոլորի հետ, շփվող՝ բոլորի հետ, մտերիմ՝ ընտրյալների հետ, ընկեր՝ մեկի հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular