ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանի վիճելի հատվածների մոտ գտնվող իր տարածքում՝ այնտեղ տեղափոխելով լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Economic Times»-ին։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։

Նաև առաջիկա ամիսներին հնդկական զինուժը նախատեսում է տարածաշրջանում տեղակայել С-400  զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցը, որը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից 2018 թվականի պայմանագրով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular