ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամ պետք է պայմաններ դնել «դաշնակիցների» համար, կամ փնտրել այլ դաշնակիցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ անցյալ շաբաթ հայ հասարակությանը վրդովեցրեց հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի ուղեկցությամբ այցելել է Արցախի օկուպացված Շուշի քաղաք։

Ընդհանրապես, հայ ժողովուրդը չափազանց զգայուն է 2020 թվականի պատերազմից հետո իր համար այդ կարևոր քաղաք այցելելու մասին հաղորդագրությունների նկատմամբ և այդ այցելությունները ընկալում է որպես թշնամական կամ դավաճանական այնպիսի քայլ, որն արդարացնում է քաղաքի բռնի գրավումը։ Այնուամենայնիվ ՌԴ դեսպանի այցը Շուշի ամենաանսպասելին էր, քանի որ Ռուսաստանը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, քանի որ կարևոր է համարվում նման այցերից զերծ մնալը մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, այլ նաև միակ միջնորդը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում նաև որի խաղաղապահները տեղակայված են Շուշիի մատույցներում:

Այս իրադարձության հետ կապված Infoteka24 պորտալը մեկնաբանություն է խնդրել «Ապագայի Արցախ» քաղաքական կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանից։

«ՌԴ դեսպանի այդ այցը Շուշի ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանը առաջին հերթին հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկման օգտին։ Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված Շուշի Ռուսաստանի դեսպանի այցը այլ կերպ չի կարելի բացատրել։ Հատկանշական է նաև այն, որ Շուշի չեն այցելել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների, դեսպանները, բայց այնտեղ եղել են Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչները։ Այդ ամենը հուշում է, որ մենք մենակ ենք մնացել, կամ պետք է պայմաններ դնել «դաշնակիցների» համար, կամ փնտրել այլ դաշնակիցներ»,- կարծիք է հայտնել Տիգրան Պետրոսյանը։

Ռուս պատմաբան և քաղաքական փորձագետ Անտոն Եվստրատովը նույնպես մեկնաբանել է այդ սադրիչ այցը.

«Հասկանալի է, որ Ուկրաինայում հատուկ գործողության համատեքստում Ռուսաստանի համար կարևոր է թիկունքում ունենալ հանգիստ Հարավային Կովկաս։ Հենց դա է Մոսկվային դարձնում զիջող և փափուկ նույնիսկ Բաքվի բացահայտ թշնամական գործողությունների պայմաններում։ Ոչ վաղ անցյալում մենք դրանում համոզվեցինք ադրբեջանա-հայկական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ արգելքների և ադրբեջանական ղեկավարության հակառուսական անկեղծ ամբարտավան հայտարարությունների ժամանակ։ Բայց Ռուսաստանի դեսպանի այցը օկուպացված և հայաթափված Շուշի, նույնիսկ այդ ֆոնին, թերևս շատ օդիոզ է թվում։ Ի վերջո, Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում երրորդ կողմ չէ, այն Հայաստանի դաշնակիցն է, և դժվար է ենթադրել, որ այդ այցն ուղղակիորեն անհրաժեշտ է եղել դիվանագետին։ Դա ցուցադրական միջոց է. Բաքվի քաղաքականությանը Մոսկվայի հավատարմության հստակ ցուցանիշ գոնե այս փուլում։ Մնում է միայն կռահել, թե դրա համար ի՞նչ է խոստացել ադրբեջանական կողմը Ռուսաստանին, բայց կուզենայի հուսալ, որ գործարքը շահավետ է եղել։ Երևի դա վերաբերում է ռուսական էներգառեսուրսների վերաարտահանմանը Եվրոպա, Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկման պայմաններին կամ ոչ պակաս նշանակալից մի այլ բան է։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ ժեստի իմաստը ռուսաստանյան ներկայացուցիչները բացատրեն իրենց հայ գործընկերներին։ Ամեն դեպքում, Մոսկվայի և Ադրբեջանի միջև նման վտանգավոր խաղի վերջնական արդյունքները կպարզվեն միայն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտից հետո, երբ Ռուսաստանի արդեն կկարողանա ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին և հոգ տանել իր դաշնակիցների մասին՝ և՛ իրական, և՛ երևակայական»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular