ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Kabar.kg-ն գրում է, որ քաղաքագետ Մարս Սարիևը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու համար Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է համատեղ վարեն համախմբված քաղաքականություն՝ ի շահ տարածաշրջանի երկրների։

«Տեկտոնական տեղաշարժեր են տեղի ունենում Կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Գիտակցվել է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է միասին լինեն: Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը  պետք է կոնսոլիդացված քաղաքականություն վարեն ելնելով տարածաշրջանի երկրների շահերից։ Նկատենք, որ միաժամանակ նույն ինտեգրացիոն գործընթացները տեղի են ունենում նաև Կովկասում։ Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքականության մեջ այժմ կտրուկ շրջադարձ է տեղի ունենում։ Հայաստանը հարաբերություններ է հաստատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և իրականում շատ ուժեղ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում Կովկասում»,- մեկնաբանել է քաղաքագետը։

Մարս Սարիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չոլպոն-Աթայում տարածաշրջանի երկրների ղեկավարների խորհրդատվական հանդիպումը անց է կացվել առանց Ռուսաստանի մասնակցության, որը սովորաբար հանդես է գալիս որպես տարածաշրջանային ասոցիացիաների հիմնական մոդերատոր։

«Դրանք շատ ուժեղ փոփոխություններ են։ Կարծում եմ դա պայմանավորված է Ուկրաինայի պատերազմով, Արևմուտքի պատժամիջոցներով, և վերջին իրադարձություններով, որոնք տեղի ունեցան Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում։ Այս ամենը խրախուսում է Կենտրոնական Ասիայի ղեկավարներին ինչ որ ուղեղային փոթորիկ անցկացնել, ինչ որ համախմբում, և միևնույն ժամանակ, այդ ամենը ծնում է այն միտքը, որ այդ գործընթացներում սկզբունքորեն կա արտաքին դրամատուրգ, գլոբալ խաղացող։ Հետևաբար, կարծում եմ, որ Կենտրոնական Ասիայի ինտեգրացիոն գործընթացները կվերացնեն այնպիսի հակամարտություններ, ինչպիսիք են, օրինակ, Ղրղզստանում և Տաջիկստանում, և այլ կոնֆլիկտային կետերում և միևնույն ժամանակ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ Կենտրոնական Ասիան և Կովկասը չհայտնվեն Արևմուտքի պատժամիջոցների տակ»,- ասել է Սարիևը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular