ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն Ուկրաինային կախվածության մեջ է դրել․ Զախարովան պատասխանել է Գերմանիայի ԱԳ նախարարին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ իր գործողություններով Արևմուտքը կարողացել է Ուկրաինային իրենից ստրկական կապվածության մեջ դնել։

Այս կերպ Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն ուկրաինացիներին հակաժողովրդական ու հակապատմական կիևյան ռեժիմի տապալման հարցում օգնելու վերաբերյալ Ռուսաստանի՝ «Ուկրաինային ամբողջությամբ հպատակեցնելու» մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։

«Ես կարող եմ նրան պատասխանել, որ հենց իր երկրի գործողություններն են ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների գործողությունների հետ մեկտեղ Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին ամբողջությամբ ստրկական կախվածության մեջ դրել Արևմուտքից», - հայտարարել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular