ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմակայանը գնդակոծվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Սիրիայի Ալ-Հասաքա նահանգում տեղակայված ամերիկյան ռազմակայանը գնդակոծության է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «Սանա» պետական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Անհայտ անձինք այսօր լուսաբացին մի քանի հրթիռային արկերով գնդակոծել են ամերիկյան օկուպանտների անօրինական բազան, մեկը բազայի տարածք է ընկել, մյուսները՝ մոտակայքում»,- ասել են գործակալության զրուցակիցները։

Նրանք նշել են, որ հարևան շրջանների բնակիչներն ուժգին պայթյունների ձայներ են լսել:

Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular