ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում և քննարկվում պետությունների ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Սոչիի հանդիպմանը մեկ այլ թեմա ևս կլինի: Կքննարկվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։

Նա ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների և դրա իրականացման մեթոդների համապատասխանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular