ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մոտեցել է Ռուսաստանի սահմաններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի ռազմավարական հետախուզական ինքնաթիռ է նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն` վկայակոչելով Flightradar-ի տվյալներին։

Մասնավորապես, արձանագրվել է, որ երեքշաբթի՝ հուլիսի 26-ի առավոտյան, Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ավիաբազայից օդ է բարձրացել Boeing RC-135W Rivet Joint օդանավը, որն ուղղություն է վերցրել դեպի հյուսիս, այնուհետև Մոսկվայի ժամանակով 15:30-ից 16:40-ը, գտնվել է Մուրմանսկի շրջանի, Նենեցյան ինքնավար օկրուգի և Նովայա Զեմլյա արշիպելագի տարածքում։

«Avia.pro» պորտալը պնդում է, որ թռիչքն իրականացվել է Ռուսաստանի սահմանից ընդամենը 44 կիլոմետր հեռավորության վրա: Բացի այդ, նշվում է, որ ռազմական ինքնաթիռի երթուղու մի մասն անցել է անջատված տրանսպոնդերով, ինչը վկայում է էլեկտրոնային պատերազմի միջոցով ինքնաթիռների համակարգերը ճնշելու կամ իրենց ներկայությունը թաքցնելու անձնակազմի փորձի մասին:

RC-135W-ը ցամաքային, ծովային և օդային ճառագայթման աղբյուրների ռադիո և էլեկտրոնային հետախուզման հիմնական միջոցն է։ Այն օգտագործվում է օդանավերի և հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular