ՌԴ ԶՈւ սպան թուրքական «բայրաքթարներին» անվանել է «սկսնակների համար» թիրախ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆUra.news-ը գրում է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը «սկսնակ օպերատորների» թիրախներն են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակցող ՌԴ ԶՈւ սպան։
«Գործողության սկզբում մեր համակարգերի կողմից բազմաթիվ բայրաքթարներ են խփվել, և ամեն ինչ հաջող է անցել։ Հարյուր տոկոսանոց է ամեն ինչ եղել: Փաստորեն, մեզ համար այլևս դժվար չէ կռվել անօդաչու թռչող սարքերի դեմ, և մենք նույնիսկ կատակով դրան անվանում ենք «սկսնյակ մակարդակ» օպերատորի համար», - ասել է սպան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ օպերացիա է իարկանացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիֆիկացման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով դա հարկադիր որոշում էր, որն անհրաժեշտ էր Դոնբասի բնակիչներին պաշտպանելու համար։ Հակամարտության ընթացքում Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, որոնք Թուրքիան արդեն մի քանի տարի է ինչ մատակարարում է Կիևին։ Ռուսաստանը ևս իր հերթին որոշել է մեծացնել անօդաչու սարքերի արտադրությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am