ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսը խզել է Ուկրաինայից 240 հազար տոննա ցորենի գնման պայմանագիրը․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսը հրաժարվել է պայմանագրերից, որոնց համաձայն` փետրվարին և մարտին Ուկրաինայից պետք է ստանար ընդհանուր առմամբ 240 հազար տոննա հացահատիկ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների։

Պատերազմի պատճառով՝ հացահատիկը չի կարողացել ժամանակին մատակարարվել։ Մեկ բեռնված հացահատիկի փոխադրող դեռ չի լքել Սև ծովի նավահանգիստը, իսկ հացահատիկի առաքման համար վարձակալված ևս չորս նավ չեն սպասել բեռնմանը։

Այժմ պայմանագրային պարտավորություններից ազատվում են նավերը, որոնք պետք է հացահատիկ տեղափոխեին, բայց բեռը չեն ստացել։

Եգիպտոսը, ինչպես հիշեցնում է Reuters-ը, աշխարհի խոշորագույն հացահատիկ ներկրողներից մեկն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular