ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին օրից ես հարմարվել եմ թիմին, հաճելի է զգալ, որ մեկ ընտանիք ենք. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

«Ինտեր»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել միլանյան ակումբում։

«Ռոմելու Լուկակուն, Էդին Ջեկոն և Մատեո Դարմիանն իմ նախկին թիմակիցներն են։ Նրանք շատ են պատմել «Ինտերի» մասին։ Առաջին օրից ես հարմարվել եմ թիմին։ Հաճելի է զգալ, որ մեկ ընտանիք ենք։

Լուկակո՞ւն։ Մենք նրա հետ 6 ամիս խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մենք շատ լավ էինք հասկանում միմյանց խաղադաշտում։ Վստահ եմ, որ այստեղ էլ նույնը կլինի։ Նա հիմա ավելի ուժեղ է դարձել»,- ասել է Մխիթարյանը DAZN-ի «Inside Inter» հաղորդման ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular